Добавить закладку Импорт закладок Инструменты Служба поддержки Помощь
 
<< Вернуться в папку "Общая"


jarshakyan  

ԿԱՐՄԻՐ, ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ...
http://https://scontent.fevn5-1.fna.fbcdn.net/v/t1.0-0/q87/s526x296/52822953_1505655796234402_8041229696479789056_n.jpg?_nc_cat=109&_nc_ht=scontent.fevn5-1.fna&oh=65b48266ea890f71f0a81eb385ba9f01&oe=5D4BF14D

Описание закладки:
ԿԱՐՄԻՐ, ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ...

Իմ սերը նման է ծաղկած մի վարդի
Հունիսի սկզբին բացված մի ծաղկի
Իմ սերը նման է անուշ մեղեդուն,
Որ հնչում է մեղմ ու քաղցրահնչյուն

Քանի դեռ կաս դու, գեղեցի`կ ընկեր
Խորը սրտիս մեջ ծաղկում է մի սեր
Էլի կսիրեմ, քեզ, իմ սիրելի
Մինչև որ ջուրը չորանա ծովի

Սե`ր իմ, մինչև որ ծովը չորանա
Արևի տապից էլ ժայռ չմնա
Էլի կպաշտեմ, քեզ, իմ` սիրելի
Քանի դեռ հոսում է ավազը կյանքի

Բարին միշտ քեզ հետ, իմ միակ ալ վարդ,
Բարին միշտ քեզ հետ, հավերժ- անավարտ
Ես նորից կգամ քեզ մոտ, սիրելիս
Թեկուզ և հազար, բյուր մղոն հեռվից
ՌՈԲԵՐՏ ԲԸՐՆՍ

Ռոբերտ Բըրնսը (1759 — 1796) 18-րդ դարի հայտնի բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ, շոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, Շոտլանդիայում ազգային տոն է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն:Շոտլանդական ժողովրդի զավակը միավորել է իր ստեղծագործության մեջ ժողովրդական երգի պարզությունը և անհատական վարպետության ու տաղանդի վառ ինքնատիպությունը:
Բըրնսի գրական ժառանգությունը բազմազան և հարուստ է: Բանաստեղծություններից բացի պահպանվել են նաև Բըրնսի նամակները, որտեղ նա անդրադառնում է արվեստի և էսթետիկայի հարցերին:
Բանաստեղծի սիրային քնարերգությունը ներթափանցված է ուրախ ու լուսավոր հումորով, իսկ երբեմն՝ նաև տխրությամբ: Սովորաբար նրա բանաստեղծությունները կառուցվում են որպես պատանու և աղջկա մենախոսություն կամ երկխոսություն: Բըրնսի հերոսուհիները գյուղացի աղջիկներ են՝ համեստ, փթթուն, որոնք ունակ են ապրել խորը և անձնուրաց սեր: : Նրանք սիրում են կրքոտ ու ոչնչից չեն վախենում: Բանաստեղծը համեմատում է նրանց դաշտային ծաղիկների հետ:
Սերը Բըրնսի պոեզիայի առաջատար թեման է: Այն հառնում է որպես լուսավոր և հաղթանակող զգացմունք: Սերը բնության գլխավոր գանձն է, որը հասու է հասարակ մարդուն:
Բըրնսի պոեզիայի առանձնահատկությունը մեծ երաժշտականությունն է: Նրա շատ բանաստեղծություններ հին շոտլանդական երգերի վերամշակումներ են: :


Тэги (ключевые слова): azs
Закладка добавлена 21.03.19 20:57 21.03.19 20:57 | Сохранена 0 раз 0 | 5 | Рейтинг этой закладки : 0 0


Действия над этой закладкой:
пожаловаться на закладку
 

ВНИМАНИЕ! Чтобы иметь возможность комментировать чужие ссылки, Вам необходимо зайти на сайт.

Комментарии
 
 
  Забыли пароль?
Зарегистрироваться
 
Статистика
всего закладок 1488619
новых закладок за сутки 26
всего тэгов 856582
всего пользователей на сайте 57595
регистраций за сутки 1
 
Новости и объявления
01.11.12 Закладок.нет - победитель конкурса «Золотой сайт - 2012»
Закладок.нет становится победителем конкурса «Золотой сайт» в номинации «Социальные сети и общение».
подробности »
27.02.12 Нововведения на сайте
Мы не стоим на месте, улучшаем работу сайта и добавляем новые функции. Полный список нововведений вы найдёте в этой новости.
подробности »
19.01.11 Закладок.нет теперь и по-русски...
Чтобы зайти на zakladok.net, вы можете использовать новое имя - закладок.net
подробности »
Популярные тэги
  все тэги
Спонсоры этой страницы
 
 
 
 
Copyright © Интересно.ком. Все права защищены.
Условия использования
О проекте
Копирование всех составляющих частей сайта в какой бы то ни было форме
без разрешения владельца авторских прав запрещено.
При цитировании необходима активная ссылка на www.zakladok.net

Яндекс цитирования    
Thumbnails provided by pagepeeker.com