Добавить закладку Импорт закладок Инструменты Служба поддержки Помощь
 
<< Вернуться в папку "Общая"


jarshakyan  

Աստված գոյություն ունի. Ալբերտ Էյնշտեյն
http://https://janettaarshakyanjarshakyan53.files.wordpress.com/2019/08/i.jpg

Описание закладки:
Աստված գոյություն ունի. Ալբերտ Էյնշտեյն

Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.
-Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստծո՞ւ կողմից է ստեղծված:
Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.
-Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:
-Մի՞թե այն ամենը, ինչ կա աշխարհում, Աստված է ստեղծել:
-Այո, պարոն,-պատասխանեց ուսանողը:
Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.
-Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել, ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է:
Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծու հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.
-Պրոֆեսոր, կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ:
-Ի՞նչ հարց: Իհարկե կարող ես, համեցիր:
Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.
-Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞:
-Այդ ի՞նչ հարց է, իհարկե գոյություն ունի: Դու երբեք չես մրսել մի՞թե:
Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի՝ առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.
-Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում, տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է, երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:
Ուսանողը շարունակեց.
-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞:
-Իհարկե գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:
-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն, Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևույթների էությունը:
Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.
-Պարոն, իսկ Չարիքը գոյություն ունի՞:
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
-Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ:
Ուսանողը պատասխանեց.
-Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ, մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն:


Тэги (ключевые слова): azs
Закладка добавлена 13.08.19 21:26 13.08.19 21:26 | Сохранена 0 раз 0 | 4 / 4 | Рейтинг этой закладки : 0 0


Действия над этой закладкой:
пожаловаться на закладку
 

ВНИМАНИЕ! Чтобы иметь возможность комментировать чужие ссылки, Вам необходимо зайти на сайт.

Комментарии
 
 
  Забыли пароль?
Зарегистрироваться
 
Статистика
всего закладок 1494047
новых закладок за сутки 12
всего тэгов 858327
всего пользователей на сайте 57987
регистраций за сутки 2
 
Новости и объявления
01.11.12 Закладок.нет - победитель конкурса «Золотой сайт - 2012»
Закладок.нет становится победителем конкурса «Золотой сайт» в номинации «Социальные сети и общение».
подробности »
27.02.12 Нововведения на сайте
Мы не стоим на месте, улучшаем работу сайта и добавляем новые функции. Полный список нововведений вы найдёте в этой новости.
подробности »
19.01.11 Закладок.нет теперь и по-русски...
Чтобы зайти на zakladok.net, вы можете использовать новое имя - закладок.net
подробности »
Популярные тэги
  все тэги
 
 
 
 
Copyright © Интересно.ком. Все права защищены.
Условия использования
О проекте
Копирование всех составляющих частей сайта в какой бы то ни было форме
без разрешения владельца авторских прав запрещено.
При цитировании необходима активная ссылка на www.zakladok.net

Яндекс цитирования    
Thumbnails provided by pagepeeker.com