Добавить закладку Импорт закладок Инструменты Служба поддержки Помощь
 
<< Вернуться в папку "Общая"


jarshakyan  

ԲԱՆՈՒՈՐՈՒՀԻՆ ~~~Դանիել Վարուժան 🇦🇲
http://https://content.foto.my.mail.ru/mail/jarshakyan/_mypagephoto/h-4686.jpg

Описание закладки:
Պատուհանիս տակէն, ամէն առաւօտ,
Ուրուականի պէս կ`անցնիս.
Եւ կուսագեղ գըլուխիդ վրայ կ`արտասուէ
Տերեւաթափ վարդենիս:

Լուռ թաղին մէջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
Շունն՝ որ վըրադ կը հաչէ՜.
Կամ կը լըսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ՝
Որ ծոցդ աղուոր կը տանջէ:

Եւ կը խորհիմ թէ քընատ ես եւ նօթի.
Իրանդ հովէն կը դողայ.
Եւ կը նըստի գանգուրներուդ վըրայ, քո՛յր,
Եղեամն իբրեւ շափիւղայ,

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
Ջուրն անոնց մէջ կը ճողփայ.
Կամ ետեւէդ շըւայտօրէն կը սուլէ
Թուրք սըրիկայ մ`անոպայ:

Եւ կը խորհիմ թէ, տան մէջ, մայրդ է հիւանդ.
Ցամքած է ձէթն ալ ճրագին.
Ու դուն կ`երթաս գործատան մէջ աշխատիլ
Լոյսին համար ու կեանքին:

Ես կը խորհի՜մ եւ խենթի պէս կը բաղձամ
Վար իջնել, քո՛յր դալկադէմ,
Քո՛վդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
Եւ հըծծել. «Քեզ կը սիրեմ»:

Կը սիրեմ վիշտդ՝ որ իմ վիշտս է գերագոյն,
Կը սիրեմ կուրծքըդ քանդուած՝
Որուն մէջ դեռ կը յամառի Սէրդ երգել
Արտոյտի պէս սըրարբած:

Կը սիրեմ քու անօթութիւնդ ու ծարաւդ,
Եւ ոսկորներդ ուժասպառ.
Ես կը սիրեմ կոյս աղիքներըդ ցամքած,
Մազերուդ սուգն՝ ուսէդ վար:

Եւ ես կ`ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրայ
Տատրակի պէս տարագիր,
Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
Եւ ազգանունս անբասիր:

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշաւակ,
Եւ քօղն ըլլալ պատիւիդ,
Կրանիթէ բազուկիս տակ պաշտպանել
Սեռըդ ու գեղդ անժըպիտ:

Կ`ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըւաւ,
Ինչ որ խլեցի մարտերով.
Քեզ պըսակել արիւնիս գոյնն ունեցող
Յաղթանակիս վարդերով:

Միայն թէ դուն չըլլաս տըժգոյն ու քաղցած,
Արեւուն տակ չըհազաս,
Մօրըդ վերեւ չըմարի ճրագն, ու, ո՛վ քոյր,
Դուն գործատուն ա՛լ չերթաս:


Тэги (ключевые слова): Հ Ա Յ Ո Ց
Закладка добавлена 25.05.20 23:40 25.05.20 23:40 | Сохранена 0 раз 0 | 30 / 2 | Рейтинг этой закладки : 0 0


Действия над этой закладкой:
пожаловаться на закладку
 

ВНИМАНИЕ! Чтобы иметь возможность комментировать чужие ссылки, Вам необходимо зайти на сайт.

Комментарии
 
 
  Забыли пароль?
Зарегистрироваться
 
Статистика
всего закладок 1507533
новых закладок за сутки 5
всего тэгов 860954
всего пользователей на сайте 57981
регистраций за сутки 0
 
Новости и объявления
01.11.12 Закладок.нет - победитель конкурса «Золотой сайт - 2012»
Закладок.нет становится победителем конкурса «Золотой сайт» в номинации «Социальные сети и общение».
подробности »
27.02.12 Нововведения на сайте
Мы не стоим на месте, улучшаем работу сайта и добавляем новые функции. Полный список нововведений вы найдёте в этой новости.
подробности »
19.01.11 Закладок.нет теперь и по-русски...
Чтобы зайти на zakladok.net, вы можете использовать новое имя - закладок.net
подробности »
Популярные тэги
  все тэги
 
 
 
 
Copyright © Интересно.ком. Все права защищены.
Условия использования
О проекте
Копирование всех составляющих частей сайта в какой бы то ни было форме
без разрешения владельца авторских прав запрещено.
При цитировании необходима активная ссылка на www.zakladok.net

Яндекс цитирования    
Thumbnails provided by pagepeeker.com