Добавить закладку Импорт закладок Инструменты Служба поддержки Помощь
 
<< Вернуться в папку "Общая"


jarshakyan  

Կոչումը ՀԱՅ
http://https://ic.pics.livejournal.com/janetarshakyan/84677051/236755/236755_original.jpg

Описание закладки:
«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու։ Եթէ Դատ ունեցող ժողովուրդի մը զաւակ չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին»։
-—
ԱՐԱ ՔԸՐԸՃԵԱՆը այս խօսքը միշտ կը կրկնէր եւ այս ճամբուն վրայ ալ ան արհամարհեց ամէն ինչ, մինչեւ իսկ՝ կեանքը։ Եղաւ Հայ Դատի զինուոր, գիտակցաբար կեանքը զոհելով իր միակ ձգտումին՝ Հայ Դատի լուծման։

Ծնած է 8 Յունիս 1963ին, Պէյրութ։ Նախ կը յաճախէ Ազգային Մարտիկեան վարժարանի մանկապարտէզը եւ ապա՝ Ազգային Սուրէն Խանամիրեան քոլէճ, որուն ընթացքը չի կրնար աւարտել՝ հօրը մահուան պատճառով։ 1978ին, տակաւին 8րդ դասարանի աշակերտ, հօրը մահէն ետք տան ապրուստը հոգալու համար, կը ձգէ դպրոցը եւ կը դիմէ արհեստի եւ կը սորվի ոսկերչութիւն։

Տան պատասխանատուութիւնը, սակայն, անոր մոռցնել չի տար Հայ Դատի հանդէպ իր ունեցած պատասխանատուութիւնները եւ պարտաւորութիւնները։ Այս պատճառով ալ ան կ՛ապրի ժուժկալ կեանք մը։

Ազգային իր գիտակցութեան ներշնչման աղբիւրը եւ մղիչ ուժը կ՛ըլլայ իր մայրը, որ իրեն միշտ կը պատմէ հայ ժողովուրդի տառապանքներուն մասին՝ թրքական եաթաղանին տակ։

Արա շատ կը սիրէր փոքրերը։ Իր շուրջ կը հաւաքէր զանոնք եւ կը պատմէր անոնց հայերուն կրած տառապանքներուն մասին։ Անոնց մէջ եւս կ՛արթնցնէր ազգին սէրը։ Իր այս վարմունքին պատճառով մանուկները եւ պատանիները շատ կը սիրէին զինք եւ միշտ կը փնտռէին անոր ներկայութիւնը։
Մարզասէր էր Արա։ Կը սիրէր լողալ եւ չմշկել։ Կը սիրէր նաեւ երաժշտութիւնը։ Յաճախ տունէն կը բացակայէր եւ մասնաւոր բացատրութիւն չէր տար այդ մասին։

Վերջին օրերուն ան մօրը կ՛ըսէ, թէ պտոյտի համար կ՛ուզէ Յունաստան մեկնիլ, սակայն մայրը կ՛ընդդիմանայ։ Քանի մը օր ետք, Արան, կ՛ըսէ, թէ ընկերներով բանակումի պիտի երթան գիւղերը, եւ այդ պատրուակով կը մեկնի տունէն, 22 Յուլիս 1983ին...


Тэги (ключевые слова): Հ Ա Յ Ո Ց
Закладка добавлена 26.05.20 21:27 26.05.20 21:27 | Сохранена 0 раз 0 | 28 / 2 | Рейтинг этой закладки : 0 0


Действия над этой закладкой:
пожаловаться на закладку
 

ВНИМАНИЕ! Чтобы иметь возможность комментировать чужие ссылки, Вам необходимо зайти на сайт.

Комментарии
 
 
  Забыли пароль?
Зарегистрироваться
 
Статистика
всего закладок 1507882
новых закладок за сутки 11
всего тэгов 861317
всего пользователей на сайте 58085
регистраций за сутки 0
 
Новости и объявления
01.11.12 Закладок.нет - победитель конкурса «Золотой сайт - 2012»
Закладок.нет становится победителем конкурса «Золотой сайт» в номинации «Социальные сети и общение».
подробности »
27.02.12 Нововведения на сайте
Мы не стоим на месте, улучшаем работу сайта и добавляем новые функции. Полный список нововведений вы найдёте в этой новости.
подробности »
19.01.11 Закладок.нет теперь и по-русски...
Чтобы зайти на zakladok.net, вы можете использовать новое имя - закладок.net
подробности »
Популярные тэги
  все тэги
 
 
 
 
Copyright © Интересно.ком. Все права защищены.
Условия использования
О проекте
Копирование всех составляющих частей сайта в какой бы то ни было форме
без разрешения владельца авторских прав запрещено.
При цитировании необходима активная ссылка на www.zakladok.net

Яндекс цитирования    
Thumbnails provided by pagepeeker.com