Добавить закладку Импорт закладок Инструменты Служба поддержки Помощь
 
<< Вернуться в папку "Общая"


jarshakyan  

ՎԱՆԱ ԾՈԱԿ-Կտուց կղզի
http://https://ic.pics.livejournal.com/janetarshakyan/84677051/438585/438585_original.jpg

Описание закладки:
Ժ
ՓՈԹՈՐԻԿ

Ծովը խաղաղ էր:
Բայց խաղաղությունը երկար չտևեց: Հարավային քամին, որ սկսեց փչել արևի ծագելուց հետո, սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկացավ: Ծովի հանդարտ մակերևույթը սկսեց հուզվել: Նավաստին չէր նկատում այդ փոփոխությունը, նա, դեռ աչքերը խփած, շարժում էր ձեռքերը, որպես հոգնած, քնով ծանրացած մայրը, կեսգիշերին, մեքենաբար շարժում է անհանգիստ երեխայի օրորոցը: Ասլանը առեց թիակը նրանից և հմուտ ձեռքով սկսեց ինքը թիավարել: Նավաստին ոչինչ չզգաց:
Ալիքները այն աստիճան բարձրացան, որ ջուրը այժմ սկսել էր ցայտել նավակի մեջ:Նավաստին զարթնեց: Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես աշխատում էր բռնի կերպով քունը փարատել իր աչքերից: Նա զարմացած նայեց իր շուրջը: Նեբրովթ և Գրգուռ լեռների գագաթների վրա երևում էին մոխրագույն ամպեր: Մշուշը պատել էր այն կողմը, որը, հետզհետե մռայլվելով, թանձր մառախուղի կերպարանք էր ստանում: Այդ տեսնելով, նավաստիի հաստ, շագանակի
գույնով շրթունքները հեգնաբար ետ քաշվեցան և երևան հանեցին նրա խոշոր,սպիտակ ատամները:
— Օ՛-հո՜ , — բացականչեց նա, — շուտով մի լավ փոթորիկ կունենանք...
Մառախուղը հարավային կողմից սկսեց ավելի և ավելի տարածվել և բռնեց հորիզոնի մեծ մասը: Բայց աղոթարանի կողմից նոր ծագող արեգակը ծիծաղում էր: Երբեմն կաթկաթում էին անձրևի խոշոր կաթիլներ, թեև մեր վրայի երկինքը դեռ պարզ էր:Ջերմ և հեղձուցիչ գիշերից հետո այդ երևույթը այդ կողմերում անսովոր բան չէր:

Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ: Մառախուղը, հետզհետե աճելով,
ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը: Մի քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում.կղզին անհետացավ մեր աչքերից: Անձրևը սկսեց սաստկանալ: Վերևից հեղեղ,332ներքևից ալեկոծություն:

Կտուց Կղզին այժմ պարզ երևում էր: Մառախուղի միջից, ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը:
Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, որ փոքր էր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ ողողեին և իրանց հետ տանեին: Ես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից: Ասլանը ծիծաղեց:
Պարանը կտրվեցավ...
Այնուհետև ի՞նչ պատահեց, ի՞նչ կատարվեցավ մեզ հետ, ես մինչև այսօր էլ չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մտքում: Այսքանը միայն աղոտ կերպովհիշում եմ, որ կոհակները կրկին բարձրացան, և ես, ինչպես երազի մեջ, զգացի, որ նավակը այլևս իմ ոտների տակին չէր. ես ընկղմված էի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում էին ինձ, երբեմն դեպի հատակը տանելով, երբեմն դեպի վեր բարձրացնելով, և այդ ժամանակ, կարծես մի աներևույթ զորություն ինձ պինդ բռնած ուներ: Երկար մենք տարուբերվում էինք ջրային տարերքի մեջ, բայց զորությունը ինձանից չէր բաժանվում:
Այդ զորությունը ինձ դուրս հանեց կղզու վրա, բոլորովին անզգայացած և կիսաշունչ դրության մեջ: Եվ դա ուրիշ ոչ ոք չէր, բայց միայն իմ ազատիչը, իմ բարեկամը՝ Ասլանը:
Երբ աչքերս բաց արի, երբ փոքր-ինչ ուշքի եկա, ինձ մի խումբ աբեղաներից
շրջապատված գտա: Նրանք անդադար փառք էին տալիս աստծուն, որ ազատվեցանք:

Րաֆֆի «ԿԱՅԾԵՐ»,էջ 331,332,334


Тэги (ключевые слова): Վան
Закладка добавлена 21.09.20 23:03 21.09.20 23:03 | Сохранена 0 раз 0 | 5 / 2 | Рейтинг этой закладки : 0 0


Действия над этой закладкой:
пожаловаться на закладку
 

ВНИМАНИЕ! Чтобы иметь возможность комментировать чужие ссылки, Вам необходимо зайти на сайт.

Комментарии
 
 
  Забыли пароль?
Зарегистрироваться
 
Статистика
всего закладок 1507341
новых закладок за сутки 10
всего тэгов 860826
всего пользователей на сайте 57907
регистраций за сутки 11
 
Новости и объявления
01.11.12 Закладок.нет - победитель конкурса «Золотой сайт - 2012»
Закладок.нет становится победителем конкурса «Золотой сайт» в номинации «Социальные сети и общение».
подробности »
27.02.12 Нововведения на сайте
Мы не стоим на месте, улучшаем работу сайта и добавляем новые функции. Полный список нововведений вы найдёте в этой новости.
подробности »
19.01.11 Закладок.нет теперь и по-русски...
Чтобы зайти на zakladok.net, вы можете использовать новое имя - закладок.net
подробности »
Популярные тэги
  все тэги
 
 
 
 
Copyright © Интересно.ком. Все права защищены.
Условия использования
О проекте
Копирование всех составляющих частей сайта в какой бы то ни было форме
без разрешения владельца авторских прав запрещено.
При цитировании необходима активная ссылка на www.zakladok.net

Яндекс цитирования    
Thumbnails provided by pagepeeker.com